Աստղեր

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ճառագայթային թերապիայի կուրս է անցել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Հիշեցնենք, որ հունիսին նրա մոտ ուղեղի ուռուցք էին ախտորոշել։

Հիվանդության պատճառով Խվորոստովսկին չեղյալ է հայտարարել բոլոր այն ելույթները, որոնք պետք է անցկացվեին ամառվա ընթացքում։

«Celebrating the last day of radiation! What a long journey! And I’m so proud of my wonderful husband. I love you! (Ճառագայթային թերապիայի վերջին օրն է։ Ի՜նչ երկար ճանապարհորդություն էր։ Եվ ես այնքան հպարտ եմ իմ հիանալի ամուսնու համար։ Սիրում եմ քեզ)», – Facebook սոցցանցի իր էջում գրել է Խվորոստովսկու կինը` Ֆլորենսը։ Նա նաև լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ -0-