Աստղեր

Քենդալ Ջենները նկարահանվել է Estée Lauder–ի գովազդային նոր արշավում։

Տեսահոլովակում լուսանկարիչը խնդրում է խցիկի առջև ցուցադրել իր մարմինն ամենայն լրջությամբ, սակայն ինչ–որ հրաշալի կերպով Ջենների բոլոր նկարները խորամանկ ու զվարճալի են ստացվում։ Դե ինչ, մոդելը, կարծես, սովորել է ծամածռություններ անել իր ընկերուհի Կարա Դելևինից, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Ի վերջո, լուսանկարիչը տարակուսում է, իսկ Քենդալը շուրթերին վառ կարմիր շրթներկ է քսում` խորամանկ ժպտալով։ -0-