Աստղեր

Քեթի Փերին դարձել է իտալական Moschino ապրանքանիշի նոր դեմքը։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram–ի իր բաժանորդներին` սոցցանցում տեղադրելով գովազդային արշավում իր մասնակցությամբ առաջին լուսանկարը, հաղորդում է Spletnik.ru–ն:

«Moschino–ի դեմք», –ստորագրել է Քեթին։

Փերին լուսանկարում ցուցադրում է ոսկեգույն կարճ բլուզը, սև շրջազգեստը, ջինսից ժակետն ու Moschino–ի աշուն–ձմեռ հավաքածուից բիժուտերիայի ճոխությունը։

Նշենք, որ Քեթի Փերին մինչ այս արդեն համագործակցել էր ապրանքանիշի հետ. 2014 թ.–ին երգչուհին Միլանում մասնակցել է նորաձևության շոուին, իսկ վերջերս ընտրել է Moschino–ի զգեստը մայիսին կոստյումի ինստիտուտի պարահանդեսին  ներկայանալու համար։ -0-