Աստղեր

Տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագիրն անցած տարի մոլորակի ամենացանկալի կին է ճանաչել մոդել Քենդիս Սուեյնփոուլին, և հիմա նրա լուսանկարը զարդարում է մարտին տպագրված ամսագրի շապիկը: Գլխավոր էջում մոդելի դիմանկարն է, իսկ մյուս էջերում` Քենդիսի ֆոտոշարքը, որի հեղինակը լուսանկարիչ Ժիլ Բենիսիմոն է: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Սուեյնփոուլի հետ զրուցել է նաև ամսագրի թղթակիցը, ով շփվել է մոդելի հետ Victoria’s Secret-ի նկարահանումների մեկի ժամանակ և նշել, որ լուսանկարահանման ընթացքում մոդելն իր գործը վարպետորեն է կատարում, և նրա յուրաքանչյուր շարժումը լավ կադր է երաշխավորում:

Հարցազրույցից հետո Քենդիսը պատրաստվում էր Victoria’s Secret-ի մյուս մոդելների հետ դիտել ապրանքանիշի՝ անցած տարվա ձմռանն անցկացված լոնդոնյան ամենամյա շոուի հեռուստատեսային տարբերակը: Քենդիսը Maxim-ի թղթակցին պատմել է, որ ցուցադրությունը միասին են դիտում, այդ ընթացքում ադիբուդի են ուտում, բղավում են և իրենք իրենց վրա ծիծաղում:

Հարցազրույցի ժամանակ Քենդիսի հագին շատ հասարակ հագուստ է եղել՝ պատռված ջինս, սպորտային կոշիկներ և սպիտակ վերնաշապիկ: Մոդելն ասել է, որ իրեն գլամուր գեղեցկուհի չի զգում, որին սովորաբար տեսնում է հասարակությունը:

«Ես ինձ այդպիսին չեմ տեսնում: Գեղեցիկ սանրվածքով, պրոֆեսիոնալ դիմահարդարմամբ կարծես ես ես չեմ, այլ ուղղակի արտ-նախագիծ: Նայում եմ ինձ ինչպես ուրիշ մարդու, աղջկա, ով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: Մոդել դառնալու համար ստիպված եմ եղել պայքարել ամաչկոտությանս հետ»:

Այժմ Քենդիսն այդ խնդիրը չունի, քանի որ ներքնազգեստներով և լողազգեստներով ֆոտոշարքերի այս գեղեցկուհին իր գործի վարպետն է: -0-