Աստղեր

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն արդեն նվաճել է նորաձևության աշխարհը և կանգ առնելու նպատակ չունի։ Estée Lauder կոսմետիկայի ապրանքանիշը ցուցադրել է սև–սպիտակ գովազդային տեսահոլովակ, որի գլխավոր դերը բաժին է ընկել Քենդալ Ջեններին` սա առաջին գովազդային արշավն է, որում հայտնվել է մոդելն այն պահից, երբ նրան ապրանքանիշի ներկայացուցիչ են հայտարարել։ Այդ մասին գրում է Cosmo.ru–ն։ 

Քենդալը ներկայացրել է Estée Lauder–ի միանգամայն նոր արտադրանքը, որը կոչվում է Little Black Primer անունով։ Դա թարթիչների համար նախատեսված հատուկ նյութ է, որը պետք է քսել ինչպես սևաներկի տակից (դրանք ավելի խիտ դարձնելու համար), այնպես էլ սևաներկի վրայից (ամրապնդելու համար)։ Տեսահոլովակում Քենդալը ռիթմիկ երաժշտության ուղեկցությամբ քայլում է հարթակով` ներկայացնելով Chanel–ի ցուցադրություններում ստացած հմտությունները։ 

Հիշեցնենք` լուրն այն մասին, որ Քենդալ Ջենները դառնալու է Estée Lauder–ի դեմքը, տարածվել էր դեռ 2014 թվականի նոյեմբերին։ Այդ քայլի նպատակն ավելի երիտասարդ լսարանի ուշադրությունը գրավելն է, ինչը, կարծես, կարելի է ասել` հաջողվել է։ -0-

https://www.youtube.com/watch?v=mSox5hbRHKc&nbsp