Աստղեր

Բիլ Մյուրեյը հայտնի է ժամանակակից տեխնոլոգիաների և նորաձև սարքերի նկատմամբ բացասական վերաբերմունքով (ի դեպ, այդ դիրքորոշումը կիսում է նրա գործընկեր, դերասան Քրիստոֆեր Ուոքենը), հաղորդում է Cosmo.ru-ն:

Բիլն ու Քրիստոֆերը բազմիցս հայտարարել են հարցազրույցներում, որ չունեն բջջային հեռախոս: Սակայն վերջին օրերին դերասանը, այնուամենայնիվ, փոխել է իր որոշումը և առաջին բջջային հեռախոսն է ձեռք բերել:

Մյուրեյը գնել է հեռախոսը, նախևառաջ, կարճ հաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար: Բիլը հայտարարել է, որ հեռախոս է ձեռք բերել իր որդիների հետ շփվելու համար, ովքեր ավելի հաճախ պատասխանում են sms-ների, քան հեռախոսազանգերի:

«Ինձ պետք է շփվել որդիներիս հետ, որովհետև երբ նրանց զանգահարում եմ սովորական հեռախոսով, նրանք չեն պատասխանում, իսկ ահա sms-ների ստիպված կլինեն պատասխանել»,- պատմել է կատակերգուն:

Դերասանի բջջային հեռախոսահամարը ներկայում բացի նրա հարազատներից, հայտնի է շատ նեղ շրջանակի մարդկանց, որոնց թվում Մյուրեյի ընկերուհի, դերասանուհի Նաոմի Ուոթսն է: -0-