Աստղեր

Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյաններն առաջին անգամ Հայաստան կժամանեն, հայտնում է Eonline.com–ը։ 

Քարդաշյան քույրերը պատրաստվում են իրենց պատմական հայրենիք այցելել ապրիլին։ Ենթադրվում է, որ նրանց հետ կժամանեն նաև մյուս հարազատները։ Եթե Քանյե Ուեսթի հյուրախաղերի ժամանակացույցը թույլ տա, նա նույնպես կուղեկցի կնոջը։ 

«Հայաստան այցելելը միշտ եղել է Քիմի ծրագրերում»,– պարբերականին է պատմել Քարդաշյան ընտանիքի բարեկամը։ «Նրանք այնքան ոգևորված են։ Ցանկանում են տեղեկանալ իրենց ժառանգության մասին»։ 

Քարդաշյան քույրերի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, ծնվել է հայ–ամերիկյան ընտանիքում, և նրա նախապապերն էթնիկ հայ գաղթականներ են եղել, ապրել են Թուրքիայի` այն ժամանակ Ռուսաստանի կայսրությանը պատկանող հատվածում։ 

Քույրերը միշտ հիշում են իրենց հայկական արմատները` ամեն տարի ապրիլի 24–ին հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ -0-