Քարդաշյան ընտանիքին հողատարածք են նվիրել Երևանի «Վահագնի» էլիտար թաղամասում։

Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում գրել է ռեալիթի շոուի ամերիկացի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոե Քարդաշյանը։ 

Facebook–ի իր էջում Քլոեն հրապարակել է «Հովնանյան Ինտերնեյշնլ» կորպորացիայի սերտիֆիկատի լուսանկարը, որտեղ նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքին տրամադրվում է հողատարածք Հայաստանի առաջին մասնավոր համայնքում։ Սերտիֆիկատի մեջ նաև նշվում է, որ «դա կատարյալ վայր է Հայաստանում երազանքի տուն կառուցելու համար»։

«Քորթ և Ռոբ, մենք ձեզ համար հուշանվեր ունենք` հողատարածք Հայաստանում», – գրել է Քլոեն իր քրոջն ու եղբորը։

Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի ժամանել է Երևան։ Քարդաշյանը Հայաստան է ժամանել իր ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի, իրենց փոքր դուստր Նորթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ`Քիմի արմատներին նվիրված «Քարդաշյանների ընտանիք» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հերթական տեսարանները նկարահանելու համար։ -0-