Աստղեր

Ամերիկահայ հեռուստաաստղ, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանը կրկին ցուցադրել է իր բարեմասնությունները։ Այս անգամ  նկարահանումները կազմակերպվել են System Magazine ամսագրի համար։ 

Ինչպես գրում է Peoplestylewatch.com առցանց հրատարակությունը, հայտնի ռեփեր, երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթը, ով համատեղության կարգով նաև իր կնոջ` Քիմի ոճաբանն է, դարձել է անկեղծ ֆոտոշարքի հեղինակը։ 

Աստղային զույգին լուսանկարել է սկանդալային Յուրգեն Թելլերը։ 

Նոր լուսանկարներում կարելի է տեսնել Քիմին անկեղծ կեցվածքով` մոխրագույն–շիկահեր մազերով, կրծքալով, ոսկեգույն լողազգեստով, սև կիսագուլպաներով։ 

«Գավառական առօրյա» խորագրով ֆոտոշարքը լուսանկարվել է գարնանը Ֆրանսիայում` հուլիսի 11–ին և 18–ին անգլիական և ամերիկյան հրատարակություններում հրապարակելու համար։ -0-