Աստղեր

Սիենա Միլլեր / Gucci

Ավարտին մոտեցավ Կաննի 68-րդ միջազգային փառատոնը։ Կիրակի՝ մայիսի 24–ին, Կաննում տեղի ունեցավ փակման արարողությունը, որի ընթացքում կարմիր գորգի վրա «փայլեցին» հոլիվուդյան և եվրոպացի աստղերը` Սիենա Միլլերը, Սոֆի Մարսոն, Լետիցիա Կաստան, իսկ հեղինակավոր մրցանակները «գտան» իրենց երջանիկ տերերին, հաղորդում է  Woman.ru–ն։ 

Կաննի 68-րդ միջազգային փառատոնի ժյուրիի անդամները

Ջեյք Ջիլլենհոլ

Սիեննան ընտրել էր Gucci–ի բավականին հասարակ, սակայն տպավորիչ զգեստը, իսկ Իզաբելը Գուլարը փառատոնի հյուրերին գերեց Georges Hobeika–ի սեքսուալ բաց դեղին զգեստով։ 

Իզաբել Գուլար / Georges Hobeika

Լետիցիա Կաստա​ / Givenchy Couture

Բացի այդ, արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին` Ժյուլի Գայեն։ Դերասանուհին կազմվածքն ընդգծող սև էլեգանտ զգեստի օգնությամբ հերքեց իր հղիության մասին խոսակցությունները։ 

Իսկ մեկ այլ ֆրանսուհի՝ Լետիցիա Կաստան, հաստատեց իր հղիության մասին խոսակցությունները։ Սուպերմոդելն ու դերասանուհին ընտրել էր սև կաշվե զգեստ, որը չէր թաքցնում նրա փորը։ Թեև, հնարավոր է, որ Լետիցիան պարզապես մի փոքր քաշ է հավաքել։ -0-

Սոֆի Մարսո

Ջորջինա Չեփմեն / Marchesa

Չժաո Յուն / Elie Saab

Թիմ Ռոթ

Վիկտորյա Բոնյա / Georges Hobeika Couture

Միշել Ռոդրիգես