Աստղեր

Հանրաճանաչ System of a Down ռոք–խմբի շրջագայության շրջանակում 2015 թվականի ապրիլին Հայաստան կժամանի հանրահայտ ամերիկացի դերասան Ջորջ Քլունին։ Նա կմասնակցի խմբի երևանյան համերգին։
 
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Քլունին համաձայնել է աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին և որոշակի մասնակցություն է ունենալու System of a down-ի այս հարցին նվիրված շրջագայությանը։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ System of a Down ռոք–խումբը ելույթ կունենա Երևանի Հանրապետության հրապարակում 2015 թվականի ապրիլի 23-ին։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երևանյան համերգը կկայանա Wake Up the Souls շրջագայության շրջանակում։ -0-