Աստղեր

Հիթ Լեջերի հայրը` Քիմը, լրագրողներին ցուցադրել է որդու անձնական օրագիրը, որտեղ վերջինս գրառումներ է արել Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու ժամանակ։

Դերասանի մասին պատմող «Մահանալու համար շատ երիտասարդ է» (Too Young To Die) վավերագրական ֆիլմի թրեյլերում Քիմ Լեջերը հայտնել է, որ նկարահանումներից առաջ Հիթը շատ ժամանակ է ծախսել` ընկղմվելով իր կերպարի էության մեջ. «Դերի մեջ լիարժեք մտնելու համար՝ Հիթը մի քանի շաբաթով փակվում էր հյուրանոցային համարում: Դա նման էր խելագարության»։

Գրառումներից բացի, Լեջերի օրագրում կան նաև կենդանիների, ծաղրածուների, ինչպես նաև Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» ֆիլմի գլխավոր դերում հանդես եկած Մալքոլմ ՄաՔԴաուելի նկարները, հայտնում է Spletnik.ru–ն։

Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետը» Հիթ Լեջերի վերջին ավարտուն աշխատանքն է։ Դերասանը, ով մարմնավորել է Ջոքերի կերպարը, հետմահու արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների` «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Այնուամենայնիվ, դերասանի երկրպագուների շարքում տարածված է այն տարբերակը, որի համաձայն հենց Ջոկերի դերն է դարձել Հիթի ծանր դեպրեսիայի պատճառը, որի հետևանքով 2008 թվականին մահացել է դերասանը։ Հիթը Լեջերը մահացել է թունավորումից։ -0-