Աստղեր

Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել նրա սիրելին` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, իսկ դերասանը զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը։

Մոսկվայի դրամատիկական թատրոնը Ջիգարխանյանի ղեկավարությամբ հիմնվել է 1996թ.–ին։

«Ես առաջարկում եմ տնօրեն նշանակել Ցիմբալյուկ–Ռոմանովսկայային, ով արդեն ութ տարի աշխատում է թատրոնում և գիտի կոլեկտիվին։ Հուսով եմ, որ նա կարդարացնի մեր վստահությունը»,– ասել է Ջիգարխանյանը հինգշաբթի Մոսկվայում թատրոնի տնօրենների խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ջիգարխանյանը հավելել է, որ թատրոնը բարդ դրության մեջ է տնտեսության տեսանկյունից, և նրան անհրաժեշտ է նոր տնօրեն, ով կզբաղվի բոլոր այդ հարցերով։ «Մեր թատրոնին իսկապես շատ անհրաժեշտ են Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ուշադրությունը և օգնությունը»,– նշել է արտիստը։

Ջիգարխանյանը կզբաղեցնի թատրոնի նախագահի պաշտոնը։

Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան վերջին ժամանակները զբաղեցրել է Ջիգարխանյանի թատրոնի երաժշտական մասի վարիչի պաշտոնը։ Կարմիր դիպլոմով ավարտել է Ուկաինայի Չայկովսկու անվան Ազգային երաժշտական ակադեմիան (հատուկ դաշնամուրի ամբիոն)։

Ավելի վաղ ռեժիսորը անկեղծ հարցազրույց է տվել և պատմել երիտասարդ սիրելիի հետ իր հարաբերությունների մասին։ -0-