Աստղեր

Կինոթատրոններում հերթական ձախողված weekend–ի ֆոնին «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը կարող է զրկվել ոչ միայն ռեժիսոր Սեմ Թեյլոր Ջոնսոնից, ով հրաժարվել է նկարահանել հաջորդ մասը գրքի հեղինակի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, այլ նաև գլխավոր դերասաններից մեկից։ Ջեյմի Դորնանը չի նախատեսում նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» սիքվելում, գրում է Cosmo.ru–ն։

Ըստ շրջանառվող խոսակցությունների` նման որոշումն ունի երկու պատճառ։ Առաջինը դերասանի կնոջ` Ամելի Ուորների դժգոհությունն է, ով համաձայն չէ կիսել ամուսնուն նկարահանման հրապարակի հետ, որտեղ իր ամուսինը բավականին երկար ժամանակ է անցկացնում, մինչ Ուորները մենակ մեծացնում է իրենց փոքրիկ դստերը։ 

Երկրորդ պատճառը պակաս հասարակ չէ։ Դերասանը դժգոհ է առաջին մասի նկարահանումների արդյունքներից, բացասական գրախոսություններից և գործընկերուհի Դակոտա Ջոնսոնից, ում հետ, նրա խոսքերով, լավ կլիներ խաղալ, սակայն դա անհնար է «քիմիայի» բացակայության պատճառով։ 

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ստեղծողներին բազմիցս մեղադրել են անհաջող քասթինգ կատարելու համար, իսկ կինոքննադատները մշտապես նշում են, որ Դորնանն ընդհանրապես չի համապատասխանում Քրիստիան Գրեյի դերին։ -0-