Աստղեր

Ամերիկյան կինոակադեմիայի այս տարվա մրցանակները հանձնելու են Ջեննիֆեր Էնիսթոնը, Սիենա Միլերը, Դևիդ Օյելոուն, Քրիս Փրատը, Քերրի Վաշինգտոնը և Ջոն Տրավոլտան, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով IndieWire-ին:

Օսկարի արձանիկների հանձնման արարողությունը տեղի կունենա Dolby Theatre-ում փետրվարի 22-ին և կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:

2014 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Տրավոլտան չկարողացավ արտաբերել երգչուհի Իդինա Մենզելի անունը՝ նրան անվանելով «Ադել Դազիմ»: Դերասանն այս տարվա միջոցառման ժամանակ, ամենայն հավանականությամբ, «կհիշեցնի» այս միջադեպի մասին: -0-