Աստղեր

Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը վատ ինքնազգացողության պատճառով չեղյալ է հայտարարել Երևանում նախատեսված համերգը, «ԱՌԿԱ Style»-ին հայտնեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից։

Իտալացի հայտնի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է կայանար փետրվարի 5-ին։ Համերգի ընթացքում պետք է հնչեր Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: 

Սակայն հարկ է նշել, որ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում փետրվարի 6–ին և 7–ին Կոնսալեսը դաշնամուրի վարպետության դաս, այնուամենայնիվ, կանցկացնի։ 

Հանդիսատեսին տեղեկացրել են համերգի չեղյալ հայտարարելու մասին, և շատերն արդեն հասցրել են վերադարձնել տոմսերը դրամարկղ։

Այս պահին արտիստն իրեն լավ է զգում։ -0-