Աստղեր

Նոր տարվա նախաշեմին «ԱՌԿԱ Style»–ը շարունակում է ուրախացնել զանազան անակնկալներով և ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում շոու–բիզնեսի, էստրադայի աստղերի և, ընդհանուր առմամբ, ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների հետ զրույցների շարքի նոր բլից–հարցազրույցներ։ Ավարտվող տարվա ձեռքբերումների և տարվա ծրագրերի մասին պատմում է հայ երաժիշտ, թառահար Միքայել Ոսկանյանը։ 

— 2014 թվականը ձեզ համար։

Միքայել — Շատ կարևոր արգասաբեր տարի էր։ Մասնակցեցինք «Made in New York» ջազ–փառատոնին` նույն բեմում ելույթ ունենալով ջազի լեգենդների հետ, ինչը մեր երեք տարեկան բենդի («Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդ` «ԱՌԿԱ Style») համար ձեռքբերում եմ համարում։ Ես այլ հայ երաժիշտների և բանաստեղծների հետ նաև մասնակցեցի իտալական Ջենովա քաղաքում կայացած փառատոնին։ Իսկ հուլիսին մենք համերգներ ունեցանք Հարավային Կորեայում` ներկայացնելով այնտեղ Հայաստանը։

Տարին ավարտեցինք մեր դեբյուտային CD-ալբոմով, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 22–ին։ Մեր ալբոմում 10 ստեղծագործություններ են, որոնց հեղինակը ես եմ։

— Գալիք 2015 թվականից սպասում եք։

Միքայել — Ակտիվ արդյունավետ գործունեության։ Մենք կշարունակենք ձայնագրվել, մտածում ենք հոլովակ նկարահանելու մասին։ Մեր բենդը հրավերներ ունի տարբեր երկրներից։ Պատրաստվում ենք նաև բազմաթիվ համերգներ տալ, այդ թվում` Հայաստանի մարզերում։ 

— Ձեր հեռուստադիտողին Նոր տարում մաղթում եք։

Միքայել — Մաղթում եմ միշտ որակյալ երաժշտություն լսել, որպեսզի ունկնդիրը կարողանա տարբերել լավ երաժշտությունը վատից։ Ի դեպ, պետք է ասեմ, որ Հայաստանում հիանալի ունկնդիր ունենք, վերջին երկու տարիներին ավելի է լավացել։ Ավելի խորն է սկսել ընկալել երաժշտությունը։ 

— Գավաթ բարձրացնելով Ամանորի գիշերը` դուք կենաց կասեք…

Միքայել — Առհասարակ կենացներ ասել չեմ սիրում և չեմ սիրում, երբ դրանք չարաշահում են։ Ավելի շուտ, ցանկությունս կարտահայտեմ։ Մեր փոքրիկ երկրին խաղաղություն, զարգացում եմ մաղթում, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով։

— Ինչպե՞ս եք անցկացնելու տոները։ 

Միքայել — Կփորձեմ ազատ ժամանակս անցկացնել կնոջս հետ։ Նոր տարում տարբեր տոնական օրեր կանցկացնենք Հայաստանում։ Այդքան էլ չեմ սիրում հյուր գնալ Նոր տարուն, քանի որ համարում եմ, որ հյուր գնալու համար պետք չէ տոնի սպասել։ Տոնի իմաստը, իմ կարծիքով, լեփ–լեցուն սեղանները չեն։ Անկեղծ ասած` այդքան էլ չեմ սիրում հյուր գնալ, բայց շատ եմ սիրում հյուր ընդունել։ 

— Պատմեք Նոր տարվա հետ կապված ձեր ընտանեկան ավանդույթների մասին։

Միքայել — Մեր ընտանիքի ավանդույթը Նոր տարին միասին նշելն է։ Չէ՞ որ դա ընտանեկան տոն է և միասին հավաքվելու հիանալի հնարավորություն։ Թեև երաժիշտի համար դա միշտ բարդ է։ -0-