Աստղեր

Հայկական շոու-բիզնեսի իգական սեռի ամենահմայիչ և կրթված ներկայացուցիչներից մեկը, անշուշտ, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և դասախոս Նազենի Հովհաննիսյանն է: Բարձրաշխարհիկ գեղեցկուհին պատմել է իր նախապատվությունների մասին «ԱՌԿԱ-Style» գործակալությանը տված բացառիկ բլից-հարցազրույցում: 

— Ես շատ եմ զարմանում, երբ…

— Անքաղաքավարության դրսևորում եմ տեսնում:

— Ես վախենում եմ…

— Անհիմն չարությունից, որը շուրջը ամեն ինչ սպանում է, սակայն չեմ վախենում մահից:

— Փոքր տարիքում երազում էի…

— Դառնալ բալետի պարուհի:

— Հանրահայտ լինելը…

— Ձանձրալի է:

— Մարդու մեջ գնահատում եմ…

— Ուժն ու մարդկայնությունը:

— Իմ սիրած գույնը…

— Բարության գույնն է:

— Ինձ համար երջանկությունը …

— Ծովն է:

— Իմ սիրած ֆիլմն է…

— Ես սիրում եմ մարդկանց մասին պատմող ռոմանտիկ ֆիլմերը, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մարդիկ:

— Իմ սիրած ծաղիկն է…

— Սիրում եմ ծաղիկները, որոնք մայրս էր սիրում՝ վարդեր: Իսկ ընդհանրապես սիրում եմ այն ծաղիկները, որոնք քաղված չեն և շարունակում են ապրել ու ծաղկել: 

— Մանկությանս ամենավառ հիշողությունն է…

— Ծնողներս:

— Կցանկանայի խաղալ դերը…

— Երբեք ոչ մի դերի մասին չեմ երազել, սակայն իմ բոլոր կերպարները շատ եմ սիրում: Այնուամենայնիվ, կցանկանայի իսկական սիրո մասին պատմող ֆիլմում նկարահանվել, չնայած դա շատ դժվար է:

— Գեղեցկությունը…

— Առաջին հերթին ներդաշնակությունն ու ինքնաբավությունն է:

— Երազանքիս քաղաքը…

— Երազանքիս քաղաքը Վենետիկն է, սակայն սիրո և մշտական ցանկության քաղաքը Երևանն է:

— Ինձ համար սերը…

— Երբ մտքումս միայն ՆԱ է:

— Իմ սիրած գիրքը…

— Ցանկացած գիրք, որը կարդում եմ։

— Չեմ սիրում, երբ…

— Ինչ-որ բան տգեղ է:

— Իսկական տղամարդն ինձ համար…

— Ում կարելի է հենվել:

— Իմ կյանքի նշանաբանն է…

— Ոչ մի հանգամանքում չչարանալ:

— Կյանքում գլխավորը…

— Կամքի ուժն է:

— Ինձ համար ամենամեծ ուրախությունը…

— Ըստ երևույթին` մայրանալու ուրախությունը կլինի:

— Մարդկանց խորհուրդ եմ տալիս…

— Ոչ մի դեպքում չկորցնել բարությունը: -0-