Աստղեր

Գուցե Իրինա Ալեգրովայի բազմաթիվ սիրահարներին կզարմացնի և կուրախացնի այն փաստը, որ ռուսական էստրադայի «Императрица»-ն, չնայած Երևանում երկու տարի առաջ տեղի ունեցած հրաժեշտի համերգին, կրկին հանդես կգա Երևանում։ Այդ  մասին, և ոչ միայն այդ մասին, «ԱՌԿԱ Style»-ի հետ հարցազրույցում պատմեց  Forpostart Production-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը։

— Երևանում արդեն տեղի է ունեցել Իրինա Ալեգրովայի հրաժեշտի համերգը, երգչուհու տաղանդի սիրահարները եղել են այդ համերգին, տխրել են այդ առիթով։ Ինչո՞վ է բացատրվոմ այն, որ երգչուհին մարտի 6-ին հանդես կգա «На бис» համերգով։ 

Զառա — Այո, 2012 թվականին տեղի ունեցավ մեծ համաշխարհային հրաժեշտի համերգային շրջագայությունը։ Սակայն վերջին երկու տարվա ընթացքում բազմաթիվ խնդրանքներ հնչեցին, որպեսզի Ալեգրովան նորից բեմ վերադառնա։ Մարդիկ սիրում են նրան։ Բացի այդ, ողջ աշխարհում մեծ ռուսական համայնք կա, և ոչ բոլորն են հասցրել հրաժեշտ տալ նրան։ Հենց այդ պատճառով փրոմոութերը և հենց ինքը` Իրինա Ալեքսանդրովնան, որոշեցին կազմակերպել ևս մեկ շրջագայություն` «На бис»։ 

— Ինչո՞վ է տարբերվում «На бис» համերգը երգչուհու 2012 թ.–ի ելույթից։

Զառա — Համերգի ծրագիրը բացարձակապես նոր է, սակայն կհնչեն և հին հիթեր, և նոր երգեր, մասնավորապես` խոսքը Սլավայի հետ զուգերգի մասին է։ Դա կլինի վառ թատերականացված շոու` պարողների մասնակցությամբ։ Երգչուհու ռայդերի պահանջնով` կապահովվի որակյալ կենդանի հնչողություն։ Չնայած Ալեգրովան, իմ կարծիքով, պատկանում է կատարողների այն կատեգորիային, ով կարող է բեմում լինել անգամ միայնակ։ 

2012 թ.–ի համերգի մոնիտորինգի արդյունքներով` մենք հասկացանք, որ մտավորականության ներկայացուցիչները չեն կարողացել ներկա գտնվել համերգին տոմսերի բարձր գների պատճառով։ Այս տարի մենք ուշադրություն են դարձրել դրան, վաճառքում կան շատ տոմսեր` բավականին մատչելի գներով։ 

— Ալեգրովան Հայաստանի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք ունի։ Հնարավո՞ր է, որ դրա պատճառը երգչուհու հայկական ծագումն է։

Զառա — Անկասկած, Ալեգրովան Հայաստանի հետ սերտ կապերի մեջ է։ Հայաստանում նա բարեկամներ ունի, որոնց հետ հանդիպում է մեր երկիր կատարած այցերի ընթացքում։ Իրինա Ալեքսանդրովնան շատ է սիրում Հայաստանը, հայկական խոհանոցը, ավանդույթները։ Ալեգրովան հիանալի պատրաստում է, այդ թվում նաև հայկական ճաշատեսակներ, մասնավորապես` Ղարաբաղի խոհանոցի ճաշատեսակները։ Դատեք ինքներդ, իր ստեղծագործական գործունեության տարիների ընթացքում Իրինա Ալեգրովան ոչ մի անգամ չի համաձայնել մենահամերգ տալ Բաքվում` չնայած ամենագայթակղիչ առաջարկներին։ –0–