Աստղեր

Դերասան Հյու Ջեքմանի կինը` դերասանուհի Դեբորա Լի Ֆերնեսը, արգելել է իր ամուսնուն նկարահանվել Անջելինա Ջոլիի հետ, պատմել է հենց ինքը դերասանուհին Today ավստրալական հեռուստաշոուի ընթացքում, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Today.com–ին։ 

«Ես նրա գործակալին ասացի, որ նրան չի կարելի աշխատել Անջելինայի հետ։ Վստահ եմ, որ նա շատ լավն է, բայց մենք ինքներս էլ ցանկանում ենք ևս մեկ–երկու երեխայի որդեգրել»,– ասել է Ֆերնեսը, ով ներկա էր շոուին ամուսնու հետ։

Ֆերնեսն այնուհետև ճշտել է, որ կատակում է. «Ամեն ինչի պետք է ադեկվատ արձագանքել։ Եթե կողքիդ ճիշտ խաղընկեր է, ապա դու կհաղթահարես այդ բոլոր բարդություններն ու մարտահրավերները»,– ասել է դերասանուհին։ Իսկ Ջեքմանն ավելացրել է, որ չի բաժանվում կնոջից ավելի քան երկու շաբաթով։ «Չեմ էլ ուզում։ Նա չափազանց լավ է կատակում»,– արձագանքել է Ֆերնեսը։

Նշենք, որ Ֆերնեսն ու Ջեքմանն ամուսնացած են արդեն գրեթե քսան տարի։ Զույգն ունի երկու որդեգրած երեխա` Ավա և Օսկար։ -0-