Աստղեր

Հոլիվուդի Փառքի ճեմուղում ևս մի աստղ է հայտնվել, վաստակած մրցանակը ստացել է ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը, հաղորդում է Spletnik.ru–ն։

Ջեքսոնի աստղը թվով 2538–րդն է։ Հանդիսավոր արարողության ընթացքում ռեժիսորը նշել է, որ շատ էր զարմացել` իմանալով, որ կարժանանա անվանական աստղի Փառքի ճեմուղում։ «Անկեղծ ասած, ես անգամ չէի էլ կարող երազել այդ մասին», – ասել է նա։

Ռեժիսորի «Հոբբիթ. հինգ բանակների ճակատամարտ» ֆիլմի պրեմիերան Հայաստանում տեղի կունենա արդեն վաղը Երևանի «Սինեմա Սթար» և «Մոսկվա» կինոթատրոններում։

«Հոբբիթ» եռապատման եզրափակիչ ֆիլմում Բիլբո Բեգինսն ու նրա ընկերները պետք է հաղթեն Սմաուգ վիշապին և մասնակցեն օրկերի, էլֆերի, թզուկների, արծիվների և մարդկանց` Էրեբոր թագավորության գանձերի համար մղվող մարտին։

Ֆիլմում հանդես են եկել Մարտին Ֆրիմանը, Իեն ՄաքՔելենը, Ռիչարդ Արմիթեջը, Ջեյմս Նեսբիթը, Քեն Սթոթը, Գրեմ ՄաքԹավիշը, Ուիլյամ Քիրչերը, Սթիվեն Հանթերը, Դին Օ’Գորմանը, Էյդան Թըրները։ -0-