Աստղեր

«Բամբասկոտը» սերիալի աստղ Բլեյք Լայվլին (Blake Lively)  առաջին անգամ մայր կդառնա և արդեն երեք ամսից իր ամուսին Ռայան Ռեյնոլդսին (Ryan Reynolds) մանկիկ կպարգևի։ Դերասանուհին կես տարի թաքցնում էր իր հղիությունը ԶԼՄ–ներից, բայց այժմ դա դժվար է անել։ Այդ մասին գրում է Cosmo.ru–ն:

Լրագրողները վաղուց են նկատել, որ Լայվլին չի հայտնվում բարձրաշխարհիկ միջոցառումներին, բայց հղիության վարկածը չէր շրջանառվում։ Միայն այժմ, երբ Բլեյքը կազմակերպել է ապագա փոքրիկին նվիրված Baby Shower ավանդական երեկոն, նա որոշել է խոստովանել իր երկրպագուներին, որ երեխայի է սպասում։ Դերասանուհին իր Preserve կայքում քնքուշ նամակ է ուղղել ապագա մայրերին և սեփական լուսանկարը, որի վրա կարելի է նկատել Բլեյքի կլորիկ փորիկը։ 

Ռայան Ռեյնոլդսն ավելի վաղ հանդիպում էր երգչուհի Ալանիս Մորիսեթի հետ, և նրանք նշանվել էին դեռևս 2004 թվականին, բայց երեք տարի անց` բաժանվել։ 2008 թվականին Ռեյնոլդսն ամուսնացել է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ, սակայն այս ամուսնությունն էլ միայն երկու տարի տևեց։ Բլեյքի հետ հարսանիքը կայացել է 2012 թվականին։ -0-