Աստղեր

Կաննում օրեր առաջ կայացել է հայտնի MailOnline բրիտանական պարբերականի երեկույթը զբոսանավի վրա, ուր այցելել է Քիմ Քարդաշյանը։

Ռեալիթի-շոուի հղի աստղը նավի վրա հայտնվել է LaQuan Smith–ի սև ցանցանման ժանեկավոր զգեստով։ Աստղի գրավիչ կերպարը լրացնում էին Gianvito Rossi ամառային կոշիկները և սև ներքնազգեստը, հաղորդում է Spletnik.ru–ն։

Քիմ Քարդաշյանի անկրկնելի ոճը ձևավորվել է նրա ամուսնու` Քանյե Ուեսթի նրբաճաշակության շնորհիվ։

Վերջերս Քիմը խոստովանել է, որ իրենց սիրավեպի սկզբում Քանյեն իր զգեստապահարանի ստուգում է անցկացրել` դեն նետելով մեծ քանակությամբ զգեստներ։ Աստղն ավելացրել է, որ ամուսինը մինչ օրս իրեն խորհուրդներ է տալիս և հագուստ է ընտրում մեծ միջոցառումների մասնակցելու համար։ -0-

Քրիս Ջենները աղջկա՝ Քայլի Ջենների հետ