Աստղեր

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կրկին մերկացել է և ցուցադրել իր բարեմասնությունները։ Նա ցանկացել է ցույց տալ, որ չի վախենում հղիության ընթացքում մարմնի հետ կատարվող փոփոխություններից։ Քիմը երկրորդ երեխային է սպասում։

Ի ցույց դնելով մերկ մարմինը` Քիմն ապացուցել է, որ չի խաբում և իսկապես հղի է։

«Դուք ինձ շատ լավ եք ճանաչում։ Փոխնակ մայրության դեպքում ես տեսախցիկով կնկարեի ողջ գործընթացը։ Յուրաքանչյուրի հղիությունը տարբեր կերպ է ընթանում։ Ես իմ մարմինը սիրում եմ ցանկացած փուլում։ Դեռ գիրանալու եմ, և դա նույնպես գեղեցիկ է։ Օրհնություն է այն, որ հղի եմ, և իմ բախտը բերել է, որ այտուցներ չունեմ։ Ես շնորհակալ եմ Աստծուն այդ հրաշքի համար, և այս անգամ իսկապես ձեր բամբասանքներն ու մեկնաբանություններն ինձ չեն անհանգստացնում»,– լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել Քիմը։ Տեքստն ուղեկցվում է #առանցֆիլտրի, #առանցֆոտոշոփի #լավլուսավորություն (#NoFilter #NoPhotoShop #GoodLighting) հեշթեգերով։ -0-