Աստղեր

Ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, 14 Գրեմմիի մրցանակակիր, 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը՝ Հերբի Հենքոքը համերգ կունենա Երևանում նոյեմբերի 20-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Եվրոպայում իր համերգային շրջագայության շրջանակներում:

Հերբի Հենքոքը և նրա խումը համերգներ կունենան նաև Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Խորվաթիայում, Սերբիայում, Չեխիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում: 

Այդ մասին տեղեկացնում է երաժշտի պաշտոնական կայքը: -0-