Ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ, ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսնուն` 21 «Գրեմմի» մրցանակի արժանացած, աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթին լուսանկարել են ժպտալիս։ Նա կնոջ հետ գտնվում է Հայաստանում։ 

Բազմաթիվ աղբյուրներ վկայում են, որ ռեփերը մինչ օրս չի ժպտացել հասարակության առջև։ Եվ ահա լուսանկարներն ապացուցում են, որ Քանյե Ուեսթը ժպտացել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ։ 

Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ։ Քարդաշյանները պատրաստվում են նկարահանել «Քարդաշյան ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի–շոուի հերթական դրվագը, որը նվիրված կլինի Քիմի արմատներին։ -0-