Աստղեր

Հաքերները համացանցում հրապարակել են Մադոննայի նոր ալբոմի 13 երգերը, հաղորդում է Сosmo.ru–ն։

Միգուցե Բեյոնսեն պետք է Մադոննային մի քանի խորհուրդներ տա, թե ինչպես կարելի է պաշտպանել սեփական երգերը։ Միայն վերջերս Մադոննան ցնցված էր այն փաստից, որ հասանելի են դարձել նրա նոր «Rebel Heart» ալբոմի ավելի քան տասնյակ ստեղծագործությունները։ Եվ այս անգամ հաքերները հրապարակել են 14 երգեր, որոնք կներառվեն Մադոննայի 13–րդ long-play–ում։ 

Ցանցահենների գործողությունների պատճառով, որոնց Մադոննան համեմատել է ահաբեկիչների հետ, երգչուհին արդեն ստիպված է եղել փոխել նոր ալբոմի տարածման ռազմավարությունը։ Ահաբեկչության է սա, թե ոչ, սակայն Մադոննայի համար հիմա, իսկապես, դժվար ժամանակներ են։

Աստղի համար կարող է սփոփանք դառնալ միայն այն, որ առաջին վեց երգերը, որոնք արդեն հասանելի են նախնական պատվերով, iTunes–ում ներբեռնման բարձր ցուցանիշներ են գրանցում։ -0-