Աստղեր

Ամերիկյան Fox35 հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քարդաշյանների ընտանիքին վերաբերող լուրը և հեռացել է նկարահանման հրապարակից:

Դեպքը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, սակայն այս մասին հիմա է հայտնի դարձել արևմտյան ԶԼՄ-ներին։ Բրաունն առավոտյան ուղիղ եթերում հրաժարվել է ընթերցել Քիմ Քարդաշյանի կրստեր քրոջ՝ Քայլի Ջենների ճագարի մասին լուրը։

Քայլին նոր ճագար ունի, որին կոչել է հոր անունով։

«Ես հիանալի տրամադրություն ունեմ և հրաժարվում եմ ընթերցել Քարդաշյանների մասին նորությունը։ Զզվել եմ ամեն օր Քարդաշյանների ընտանիքի մասին խոսելուց։ Դա արդեն ոչ մեկի չի  հետաքրքրում»,- նշել է Բրաունը՝ հեռանալով տաղավարից։ -0-

https://www.youtube.com/watch?v=kODnzx694PQ