Աստղեր

Նոյեմբերին Երևանում համերգ կտա հայտնի ռուս երգիչ Գրիգորի Լեպսը։

Համերգը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համերգի տոմսերի արժեքը կլինի 5000-120000 դրամի սահմանում, վաճառքում կլինեն օգոստոսի 15-ից։ 

Գրիգորի Լեպսը վրացական ծագում ունեցող հայտնի ռուս երգիչ է, կոմպոզիտոր, պրոդյուսեր և էստրադային արվեստի միջազգային գործիչների միության անդամ։ -0-