Հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, «Comedy Club» հաղորդումը չի հեռարձակվի։ 

«Ապրիլի 24–ին ես «Comedy Club»–ի տղաների հետ կլինեմ Երևանում, ընդ որում՝ Երևան են գալու ոչ միայն նրանք, ովքեր բեմ են դուրս գալիս և բոլորը գիտեն նրանց, այլ նաև` պրոդյուսերները, խմբագիրներն ու այլ աշխատակիցները», – ասել է Մարտիրոսյանը, հաղորդում է Rusarminfo.ru–ն։ 

Նրա խոսքով Երևան է գալու նաև ТНТ ալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ օրը կոլեկտիվի խնդրանքով «Comedy Club» հաղորդումը չի հեռարձակվի։ 

««Comedy Club»–ի փոխարեն ТНТ ալիքի եթերում կցուցադրվի ֆիլմ, որին մասնակցել են գրեթե բոլոր աստղերը, որոնց հնարավորություն է ունեցել նկարահանել ալիքը։ Ֆիլմը ոչ միան Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու միջոց է, սգո ակցիա, այլ առաջին հերթին տեղեկատվական ակցիա նրանց համար, ովքեր դիտում են ТНТ ալիքը և չգիտեն Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին», – ասել է Մարտիրոսյանը։ 

Նրա կարծիքով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է լուսաբանվի տեղեկատվական դաշտում` առաջին հերթին երիտասարդության, այն հեռուստադիտողների համար, ովքեր պատկերացում չունեն հայերի մեծ ողբերգության մասին:-0-

www.youtube.com/watch?v=RiIiHJl-6gg