Աստղեր

Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը զբաղեցրել է Forbes ամսագրի մինչև երեսուն տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշի առաջին տեղը: Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: 

Պարբերականը հայտնում է, որ նախորդ տարվա հունիսից մինչև այս տարվա հունիս Բիբերի դրամապանակը համալրվել է 80 միլիոն դոլարով: Միաժամանակ, այդ գումարի մեծ մասը 20-ամյա երգչին բերել է նրա համաշխարհային շրջագայությունը: 
Առաջին տասնյակի մնացած ինը տեղերում են` բրիտանական One Direction ($75 մլն) խումբը, քանթրի ոճի ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ($64 մլն), Բրունո Մարսը ($60 մլն), Ռիհաննան ($48 մլն), Մայլի Սայրուսը ($36 մլն), Լեդի Գագան ($33 մլն), դիջեյ Ավիչին ($28 մլն), դիջեյ Սքրիլեքսը ($18 մլն):

Յոթերորդ տեղում «Օսկարի» 24-ամյա մրցանակակիր Ջեննիֆեր Լոուրենսն է ($34 մլն): Դա վարկանիշի միակ դերասանուհին է: -0-