Աստղեր

Ամերիկյան Forbes–ը հրապարկել է աշխարհի ամենաշատ վարձատրվող աստղերի 17–րդ ամենամյա վարկանիշը։

Ցուցակը գլխավորել է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը. հաշվետու շրջանում` 2014թ.–ի հունիսի 1–ից 2015թ.–ի հուլիսի 1–ը, նա վաստակել է ռեկորդային 300 մլն դոլար։

Վարկանիշի երկրորդ տեղում ևս մեկ բռնցքամարտիկ է` Մեննի Պակյաոն, ում հաջողվել է վաստակել 160 մլն դոլար։ Երրորդ հորիզոնականում է երգչուհի Քեթի Փերին` 135 մլն դոլարով, չորրորդ տեղում` One Direction երաժշտական խումբը` 130 մլն դոլարով, հինգերորդ տեղում ամերիկյան ռադիոհեռարձակման առաջատար, երբեմնի էքսցենտրիկ հաղորդավար Հովարդ Սթերնը` 95 մլն դոլարով։ 

Քսանյակի մեջ մտել են նաև դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը (80 մլն դոլար) և երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որոնք կիսում են 8–րդ տեղը, ինչպես նաև ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն (79.5 մլն դոլար), հաղորդավորուհի Էլեն Դեջեներեսը (75 մլն դոլար) և Ջասթին Թիմբերլեյքը (63.5 մլն դոլար)։

25–րդ տեղը զբաղեցրել է Լեդի Գագան` 59 մլն դոլար եկամտով, 29–րդ տեղը` երգչուհի Բեյոնսեն (54,5 մլն դոլար), ռեալիթի-շոուի ամերիկյան աստղ Քիմ Քարդաշյանը 33–րդ տեղում է (52,5 մլն դոլար), 50–րդ տեղում է Բրեդլի Քուփերը (41,5 մլն դոլար)։ 

Forbes–ի գնահատականը կազմվում է հայտնի մարդկանց հիմնական աշխատանքից, գովազդային եկամուտներից և սեփական բիզնեսի եկամուտներից ստացված հասույթներից։ -0-