Աստղեր

Երգչուհի Բեյոնսեն առաջին անգամ գլխավորել է շոու–բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների վարկանիշն ըստ Forbes–ի, հաղորդում է Сosmo.ru–ն։ 

Մեկ տարվա ընթացքում Բեյոնսեն վաստակել է 115 միլիոն դոլար։ 

Նախորդ տարի փոփ–աստղը չկարողացավ ընդգրկվել նույնիսկ եռյակի կազմում և զբաղեցրեց պատվավոր չորրորդ տեղը, բայց 2014 թվականին շրջագայության և Pepsi–ի ու H&M, R’n’B–ի հետ պայմանագրերի շնորհիվ երգչուհին աստղաբաշխական գումար վաստակեց` 115 միլիոն դոլար։ Դա կրկնակի ավելի է, քան նախորդ տարի։ 

Բեյոնսեն մեկ համերգի համար միջինը վաստակում է ավելի քան 2 միլիոն դոլար, ընդ որում մեկ տարում Jay Z–ի աշխատասեր կինը 95 համերգ է տվել։ 

Վարկանիշի երկրորդ տեղում է դպրոցականների սիրեցյալը` Թեյլոր Սվիֆթը, երրորդում` երգչուհի Փինքը։ 

Նախորդ վարկանիշը գլխավորած Մադոննան այս անգամ նույնիսկ տասնյակում է չի ընդգրկվել։ -0-