Աստղեր

Երևանում նոյեմբերի 20–ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Սառույցի թագավորները» շքեղ սառցե շոուն։

Իրենց վարպետությունը կցուցադրեն օլիմպիական չեմպիոններն ու երկրագնդի լավագույն գեղասահորդները` Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը։ 

Showticket ընկերության ներկայացուցիչը «ԱՌԿԱ Style»–ին հայտնեց նաև, որ շոուի հատուկ հյուրերը կլինեն հայ հանդիսատեսի կողմից սիրված երգիչներ Հայկոն և Վախթանգը։ 

Շոուի հեղինակը համաշխարհային սառցե շոուների հայտնի պրոդյուսեր Արի Զաքարյանն է։ -0-