Աստղեր

Օրեր առաջ հայտնվել են Շարլիզ Թերոնի մոմե արձանի առաջին լուսանկարները։ Դերասանուհու մոմե կերպարը դրվել է Լոս Անջելեսի Մադամ Տյուսոյի թանգարանում։ 39–ամյա դերասանուհու երկվորյակը շատ նման է նրան, բայց ահա սանրվածքը մի փոքր հնաոճ է. արդեն 10 տարի է, ինչ Շարլիզը հրաժարվել է դրանից։ Այդպիսի սանրվածքն, ավելի շուտ, հարմար կլիներ արքայադուստր Դիանային, քան հոլիվուդյան դերասանուհուն, հաղորդում է Woman.ru–ն։ 

Մոմե կրկնօրինակի հագին ոսկեգույն մետաքսե զգեստ է. նման զգեստով աստղը նկարահանվել էր J’Adore, Dior բուրմունքի գովազդային արշավի ժամանակ։ Կերպարը լրացնում են նուրբ վզնոցը և ականջօղերը։

Շարլիզ Թերոնի մոմե արձանի ստեղծումը պահանջել է մոտ երեք ամիս և 300 հազար դոլար։ Արձանի ստեղծմանը մասնակցել է 20 մարդ։ Սակայն արդյունքը տարբեր կերպ է ընկալվում` դերասանուհու բազմաթիվ երկրպագուներ ասել են, որ դա ամենևին էլ Թերոնը չէ, այլ արքայադուստր Դիանան։  -0-