Աստղեր

Երգիչ Սթիվի Ուանդերը պատմել է լրագրողներին, որ իր հարսնացուն մեկ երեխայի է սպասում, հաղորդում է Сosmo.ru–ն։

Բոլորն ուրախացել էին, որ 64–ամյա Ուանդերի ընտանիքում ակնկալվում է մեծ համալրում, բայց երգիչը հերքել է այդ լուրերը։ 

«Մենք մեկ երեխա ենք ունենալու, ոչ թե երեք»,– Ուանդերին է մեջբերում TMZ պորտալը։ 

Երգիչն ու նրա ընկերուհի Թոմիկա Բրեյսին շուտով ևս մեկ աղջիկ են ունենալու։ Աղջկան, ում ծննդին սպասում են դեկտեմբերին, պատրաստվում են կոչել Նիա։ 

Այսպիսով, Սթիվի Ուանդերը շուտով իններորդ երեխան կունենա։ Այժմ տարբեր կանանցից ու հարաբերություններից նրա երեխաները մեկից 39 տարեկան են։ -0-