Աստղեր

Իսպանացի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը վնասել է ձեռքը Մեքսիկայի Տիխուանա քաղաքում շաբաթ օրը կայացած համերգի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մեքսիկական La Razon պորտալին։

Ականատեսների խոսքով` արտիստը ելույթի ժամանակ փորձել է բռնել դրոն կոչվող ոչ մեծ կառավարվող անօդաչու սարքը, որն օգտագործվում է համերգի նկարահանման համար։ Իգլեսիասը նախկինում էլ է նման բան արել հանդիսատեսին լուսանկարելու համար, սակայն այս անգամ հնարքն ավարտվել է վնասվածքով` աջ ձեռքի մի քանի մատներ վնասվել են, և արնահոսություն է սկսվել։ 

Չնայած դրան` արնահոսությունը կանգնեցնելուն պես Իգլեսիասը շարունակել է համերգը, թեև օգնականները խորհուրդ են տվել նրան դադարեցնել ելույթը։ Սոցցանցերում հանդիսատեսներն արդեն հրապարակել են լուսանկարներ, որոնցում Իգլեսիասը պատկերված է արնոտ շապիկով և վիրակապված ձեռքով։ 

Համերգի ավարտից հետո Իգլեսիասն ուղևորվել է օդանավակայան և մեկնել Լոս Անջելես, որտեղ նրան զննել են բժիշկները։ Այժմ նա վերականգնվում է վնասվածից հետո։ -0-