Աստղեր

Դերասանուհի Էմմա Ուոթսոնը կկատարի գլխավոր դերը «Գեղեցկուհին և հրեշը» (Beauty and the Beast) ֆիլմի remake–ում։ Այս մասին տեղեկացրել է դերասանուհին Facebook–ի իր էջում։

«Վերջապես կարող եմ պատմել այն մասին, որ կմարմնավորեմ Բելի կերպարը հեքիաթի դիսնեյան էկրանավորման մեջ։ «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմն իմ մանկության մեծ մասն է եղել, և այդ պատճառով ինձ անհավանական է թվում, որ պարելու եմ «Be Our Guest» երգի մեղեդիների ներքո և երգելու եմ «Something There» երգը։ Շուտով սկսելու եմ հաճախել վոկալի», – գրել է Էմման։ -0-