Աստղեր

«Shady XV» ալբոմի վաճառքից առաջ Էմինեմը երգել է freestyle-ում. «Ես երկու անգամ կապտակեմ Լանա Դել Ռեյին, ինչպես Ռեյ Ռայսն արեց դա օրը ցերեկով, չնայած վերելակի տեսախցիկներին», հաղորդում է Cosmo.ru-ն:

Էմինեմը հիշեցրել է այն մասին, թե  ինչպես է հոկտեմբերին մարզիկ Ռեյը դաժանորեն ծեծել իր կնոջը հյուրանոցի վերելակում, ինչի հետևանքով զրկվել է «Բալթիմոր Ռեյվենս» ակումբի հետ կնքած պայմանագրից:

Դա ռեփերի առաջին ագրեսիվ արտահայտությունը չէ, նա իր կարիերայի ընթացքում բազմիցս վատ արտահայտություններ է արել փոփ-աստղերի հասցեին, որոնց թվում են Քրիստինա Ագիլերան, Բրիթնի Սփիրսը, Պամելա Անդերսոնը, Լինդսի Լոհանն ու Մրայա Քերիին: Ինչպես հայտնի է, Էմինեմը նրանց նկատմամբ անձնական թշնամանք չի տածել, նա նրանց մասին վատ բաներ է գրել բացառապես սրախոսության համար:

Լանան երգչին չի պատասխանել, սակայն նրա լավագույն ընկերուհին՝ երգչուհի Ազիլիա Բենքսն արդեն պատրաստ է Էմինեմին մենամարտի կանչել: -0-