Աստղեր

Էլթոն Ջոնը բոյկոտ է հայտարարել Dolce & Gabbana իտալական դուետին միասեռական ընտանիքների և արհեստական բեղմնավորման հետ կապված վերջինների քննադատական արտահայտության պատճառով, գրում է Cosmo.ru-ն:

Դոմենիկոյի և Ստեֆանոյի արձագանքը չուշացավ։

«Մենք հավատում ենք ժողովրդավարության և դրա գլխավոր սկզբունքի` ինքնարտահայտման ազատությանը։ Այն, ինչի մասին մենք ասել ենք, իրականությունը տեսնելու մեր ձևն է, բայց մենք մտադիր չէինք քննարկել այլ մարդկանց ընտրությունը։ Ի վերջո, այն, ինչին մենք հավատում ենք, ազատությունն ու սերն է»,– պաշտոնական հայտարարությունում ասել է Ստեֆանո Գաբանան։ 

«Ես սիցիլիացի եմ, մեծացել եմ ավանդական ընտանիքում, ունեցել եմ մայր ու հայր։ Բայց քաջ գիտակցում եմ, որ գոյություն ունեն ընտանիքների այլ տեսակներ, և դրանք միանգամայն օրինական են։ Կա իրականություն, որում ես մեծացել եմ, բայց դա չի նշանակում, որ չեմ հասկանում այլ մարդկանց։ Պարզապես ասում եմ իմ կարծիքը` առանց որևէ մեկի ընտրության և որոշումների քննադատության»,– իր հերթին խոստովանել է Դոմենիկո Դոլչեն։ 

Հիշեցնենք, որ «բախման» պատճառը Panorama ամսագրին տված հարցազրույցն էր, որում Դոմենիկոն և Դոլչեն հայտարարել են, որ «դեմ են միասեռականների կողմից երեխաների որդեգրմանը և ընդունում են միայն ավանդական ընտանիքը»։ Այդ ժամանակ բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը, ով 2005 թվականից ամուսնացած է Դևիդ Ֆըրնիշի հետ և երկու երեխա է դաստիարակում, որոշել է հրաժարվել Dolce & Gabbana հագուստից։ Բացի այդ, նա կոչ է արել բոլոր ցանկացողներին միանալ սոցցանցերում այդ ակցիային #boycottDolceGabbana հեշթեգի միջոցով։ Հուսանք, որ Դոլչեի և Գաբանայի խոսքերը նրանց կհանդարտեցնեն։ -0-