Աստղեր

Ո՛չ, ո՛չ, մենք չենք սխալվել և ոչինչ չենք շփոթել։ Givenchy–ի ստեղծարար տնօրեն Ռիկարդո Տիշին հայտնել է, որ հենց իր գործընկեր և ընկերուհի Դոնաթելլա Վերսաչեն կդառնա Givenchy–ի աշուն–ձմեռ 2015 հավաքածուի դեմքը, հայտնում է Cosmo.ru–ն։ 

Տիշին առաջին անգամ չէ, որ «ընկերներին» ներգրավում է գովազդում, այսպես` նրանց թվում են եղել և՛ Քիմ Քարդաշյանը, և՛ Քանյե Ուեսթը, և՛ Մադոննան, և՛ Ջուլիա Ռոբերթսը։ Այս տարի գովազդային քարոզարշավը նկարահանելու հարցում նրան նույնպես օգնել են ընկերները` լուսանկարիչներ Մերթա Ալասը և Մարկուս Պիգոտը, իսկ պատմությունը ոճավորելու գործով զբաղվել է Քարին Ռոյթֆելդը։ 

Դատելով առաջին կադրից, որը դիզայները հրապարակել էր Ինստագրամի իր էջում, Դոնաթելլան իրեն հավատարիմ կմնա` պլատինե բլոնդ և smokey eyes վառ դիմահարդարում։ Ի դեպ, Դոնաթելլայի հենց այդ կերպարն էր վերջերս ընդունել  Լեդի Գագան Versace գովազդային արշավի համար։ Ինքը` Վերսաչեն, Ինստագրամում Տիշիի հետ իր աշխատանքի մասին գրել է. «Միասին մենք կքանդենք նորաձևության պատնեշները»։ Եվ, ամենայն հավանականությամբ, կփոխեն շուկայի օրենքները։ -0-