Աստղեր

Համաշխարհային ճանչում ունեցող օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մինչև ամառվա վերջ չեղյալ է հայտարարել բոլոր ելույթները։ Նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերել։ 

«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ Դմիտրին ստիպված է այս պահից մինչև օգոստոսի վերջ չեղյալ հայտարարել բոլոր ելույթները։ Վերջերս նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ հիմա նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ է ախտորոշվել։ Թեև ձայնը նորմալ վիճակում է, սակայն նա լուրջ խնդիրներ ունի հավասարակշռության հետ։ Դմիտրին բուժումը կսկսի այս շաբաթ, նա բավականին լավատեսորեն է տրամադրված», – նշված Խվորոստովսկու պաշտոնական կայքում։ -0-