Աստղեր

Օպերային հայտնի երգիչ 52-ամյա Դմիտրի Խվորոստովսկին, որի մոտ բժիշկները գլխուղեղի քաղցկեղ էին ախտորոշել, ավելի լավ է իրեն զգում, գրում է Cosmo.ru–ն։

Այժմ արտիստը քիմիաթերապիայի կուրս է ստանում Լոնդոնի հիվանդանոցներից մելում։ Խվորոստովսկին օրական 1-2 ժամ հիվանդանոցում է լինում, և բժիշկները արձանագրել են, որ նրա մոտ դրական դինամիկա է դիտվում։ Բժիշկները նշում են, որ հիվանդությունը ժամանակին է բացահայտվել»,– ասել է երգչի ներկայացուցիչը։

«Թանկագին բարեկամներ, շնորհակալություն աջակցության համար։ Ես կփայփայեմ ձեր բարեմաղթանքներն ու անկեղծ խոսքերը»,– Facebook–ի իր էջում ավելի վաղ գրել էր Խվորոստովսկին։

Դմիտրի Խվորոստովսկին աշնանը նախատեսված համերգը հետաձգելու մտադրություն չունի։ Հոկտեմբերի 29-ին նա պատրաստվում է Կրեմլի պալատում ելույթ ունենալ օպերային երգչուհի Էլինա Գարանչայի հետ։ -0-