Աստղեր

Քարդաշյան – Ջեններ ընտանիքը ուշադրության կենտրոնում է. Քանյե Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը, չէր հասցրել ընդունել բոլոր շնորհավորանքները երկրորդ հղիության առթիվ, երբ նախկին խորթ հայրը` Բրյուս Ջենները, երկրպագուների առջև կանգնեց նոր կերպարով… կնոջ տեսքով։ Հիշեցնենք, որ նախկին մարզիկն անկեղծորեն խոստովանել էր, որ կփոխի սեռը ապրիլին։  

Բրյուսն ասաց նաև իր նոր կանացի անունը։ Այն հայտնվել էր ամերիկյան Vanity Fair ամսագրի թարմ համարի շապիկին` «Ինձ կոչեք Քեյթլին», – հաղորդում է Woman.ru–ն։

Կարելի է ենթադրել, որ այս անունը մարզիկն ընտրել է ի պատիվ նախկին կնոջ` Քրիս Ջենների. Քարդաշյանների ընտանիքի բոլոր կանանց անունները սկսվում են «Ք» տառով։

Բրյուս – Քեյթլինը հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցի խցիկի առջև կանգնել է  սպիտակ բոդիով` երկար մազերն ուսերին արձակած և թեթև շպարով։ People ամերիկյան ամսագրի հրապարակած ետնաբեմային տեսանյութում Քեյթլինը նաև փորձել է երկար սև երեկոյան զգեստ, որով իսկական հոլիվուդյան աստղի էր նման։ -0-