Աստղեր

Ռեժիսոր Դևիդ Ֆինչերը Բրոդվեյում կբեմադրի ռոք օպերա` Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» ստեղծագործության մոտիվներով։ Բեմադրության երաժշտությունը կգրի Nine Inch Nails–ի մենակատար և «Սոցիալական ցանց» ֆիլմի սաունդթրեքի համար Օսկարի արժանացած Թրենթ Ռեզնորը, հաղորդում է Meduza.io-ն:

Ռոք օպերայի բեմադրման ամսաթիվն ու գլխավոր դերակատարները դեռ որոշված չեն։

Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» վեպը հրատարակվել է 1996 թվականին։ Ֆիլմը պատմում է գրասենյակային աշխատողի մասին, որը հանդիպում է Թայլեր Դերդոն անունով մի մարդու, դառնում է մարտակումբի անդամ և ստեղծում է գաղտնի կազմակերպություն։ Վեպը մեծամասամբ նվիրված է սպառողական հասարակության քննադատությանը։ 

Երեք տարի անց կինոէկրաններին հայտնվեց Դևիդ Ֆինչերի համանուն ֆիլմը` Էդվարդ Նորթոնի, Բրեդ Փիթի և Հելենա Բոնեմ–Քարթերի մասնակցությամբ։ Ֆիլմը ձեռք է բերել պաշտամունքային կարգավիճակ։ -0-