Աստղեր

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ավագ որդին` Բրուքլինը, պատրաստվում է դերասանական կարիերա սկսել, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը` վկայաբերելով սեփական աղբյուրին։

Ներկա պահին 16-ամյա Բրուքլին Բեքհեմը ԱՄՆ–ում է,  սպասում է ավարտական քննությունների արդյունքներին և զբաղվում է մոդելային բիզնեսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բրուքլինը վերջերս պայմանագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ։ Նա մեծ ներուժ ունի այս բնագավառում, ֆոտոգենիկ է և ապագայում կարող է լավ վարձատրվող աստղ դառնալ։ Այս պահին նա ոգևորությամբ դիտարկում է հոլիվուդյան կարիերայի հեռանկարները, սակայն պայմանագիրը դեռ ստորագրված չէ»,– NDTV–ն ներկայացնում է իրավիճակին քաջատեղյակ աղբյուրի խոսքը։ -0-