Աստղեր

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեր է ստացել ռեժիսոր Գայ Ռիչիի ֆիլմում, որը նվիրված է Արթուր արքայի և բրիտանական էպոսի` «Կլոր սեղանի ասպետների» թեմային։ Այս մասին հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Express–ին։ 

Անգլիացի ֆուտբոլիստի դերը երկրորդական է, սակայն, ըստ ռեժիսորի մտահաղացման, այդ դերը պետք է առանցքային լինի Էքսկալիբուրի թուրը քարի միջից հանելու դրվագում:

Ֆիլմը վեց սերիայից բաղկացած ֆիլմաշարի առաջին ֆիլմն է և էկրան կբարձրանա 2016թ.–ի հուլիսին։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Ջուդ Լոուն, Էրիկ Բանան, Աննաբել Ուոլիսը, Քեթի Մակգրաթը, Փոփի Դելևինն ու Չարլի Հաննեմը` Արթուր արքայի դերում։ 

Բեքհեմը նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցում մարմնավորել է հենց իր կերպարը։ -0-