Աստղեր

Անգլիայի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը ներկայացրել է H&M նորաձևության ապրանքանիշի գարնանային հավաքածուն։ Այդ մասին հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Mirror–ին։ Նշվում է, որ ֆոտոսեսիայի համար ֆուտբոլիստը հագուստն ընտրել է անձամբ Modern Essentials հավաքածուից։ 

Մի շարք լուսանկարների վրա աստղը հագել է շապիկներ և անթև բաճկոն և ցուցադրում է դաջվածքներով իր ձեռքերը։ «Ես շատ ուրախ եմ շարունակել և ընդլայնել H&M–ի հետ համագործակցությունը։ Նոր հավաքածուի յուրաքանչյուր մոդելը դասական է, որը կարող է իր տեղը գտնել ցանկացած ոճային տղամարդու զգեստապահարանը»,– ասել է Բեքհեմը։

Գերմանական արշավի հեղինակը գերմանա–շվեյցարացի ռեժիսոր Մարկ Ֆոստերն է, ով հայտնի է «Հրեշների պարահանդես» և «Գթասրտության քվանտ» ֆիլմերի իր աշխատանքով։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Ֆոստերը բարձր է գնահատել Բեքհեմին մոդելային իր ընդունակությունների և «ոճի զգացության» համար։ 

Ապրանքանիշի նոր հավաքածուն վաճառքի կդրվի մարտի 5–ին։ 

2012 թվականին Դևիդ Բեքհեմը գործարկել է H&M ներքնազգեստի սեփական շարքը և ինքն է նկարահանվել դրա գովազդում։ Դրանից հետո ֆուտբոլիստը կանոնավոր մասնակցել շվեդական ապրանքանիշի գովազդային արշավների։ -0-