Վերջերս Դևիդ Բեքհեմը հարցազրույցում հայտարարեց, որ այլևս չի նկարահանվի կիսամերկ` խոստովանելով, որ նման նկարահանումներն իր համար իսկական գլխացավանք են։ Սակայն նա, ամեն դեպքում, որոշեց մեկ բացառություն անել իր ընկեր Ջեյմս Քորդենի և նրա նոր The Late, Late Show թոք-շոուի համար։ Նախկին մարզիկը ընկերակցեց դերասանին ներքնազգեստի կատակ-գովազդում` նկարահանված Calvin Klein-ի փրոմո-արշավի ոգով։ Այդ մասին գրում է Hellomagazine.com-ը։

Սա Դևիդի և Ջեյմսի առաջին համատեղ աշխատանքը չէ։ Դեև 2010 թվականին ընկերները ոչ պակաս զվարճալի մի հոլովակ նկարահանեցին, որպեսզի օգնեն միջոցներ հավաքել Comic Relief բարեգործական կազմակերպության համար։ Այնտեղ Բեքհեմը և Քորդենը լոգանք են ընդունում, մանիկյուր են անում, մազերն են հարդարում և արտասվում են մելոդրամա նայելիս։ Ինչպես խոստովանեց Ջեյմսը, Դևիդի հետ ընկերությունն իր համար ճակատագրի մեծ պարգև է։

«Մենք այդ հոլովակը նկարահանել ենք չորս ժամ։ Մենք ճաշում էինք միասին, շփվում։ Եվ հանկարծ ես ասացի. «Դու ամենագեղեցիկ տղամարդն ես, որ ես երբևիցե տեսել եմ»։Ես փորձում էի կարևոր երևալ, սակայն նա ինձ գերազանցեց։ Ես չեմ կարող արտահայտել իմ հիացմունքը նրա նկատմամբ։ Մի անգամ մենք ընթրում էինք, և նա ճաշատեսակը պատվիրեց վարժ իտալերենով։ Ես ասում եմ` «Ես չգիտեի, որ դու այդքան լավ իտալերեն գիտես»։Նա պատասխանեց. «Իհարկե, չէ՞ որ ես խաղում եմ իտալական թիմում։ Սակայն ես դա երբեք ցույց չեմ տալիս հարցազրույցներում կամ մամուլի ասուլիսների ժամանակ։ Քանի որ եթե անգամ մի բառ սխալ արտասանես, նրանք անմիջապես կմտածեն. «Այ քեզ ապուշ»։ Մի խոսքով` նա հիանալի և շատ բարի տղա է»,- պատմել է Ջեյմսը BBC հեռուստաալիքին։ -0-