Աստղեր

Մեկ շաբաթ առաջ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը գլխավորել էր Time ամսագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը: Երեկ Նյու Յորքում անցկացված երեկույթին մասնակցել են Time-ի վարկանիշում հայտնվածներից շատերը, հայտնում է Super.ru-ն:

Ինչպես միշտ, լուսանկարիչների հիմնական «թիրախն» է դարձել արևմտյան շոուբիզնեսի գլխավոր զույգը՝ 37-ամյա Քանյե Ուեսթն ու 34-ամյա Քիմ Քարդաշյանը: Հեռուստատեսության աստղը կարմիր գորգին էր հայտնվել շքեղ մոխրագույն զգեստով, որի լայն բացվածքը ընդգծում էր նրա փարթամ կուրծքը:

Լուսանկարիչներից մեկը փորձել է հնարավորին չափ մոտենալ բաղձալի մարմնին՝ առավել հաջող կադրեր ստանալու համար, բայց, շուրջ ոչինչ չնկատելով, տրորել է տիկին Ուեսթի զգեստի փեշն ու պատռել այն: Անվրդով Քիմը, ասես ոչինչ չի եղել,  շարունակել է ճանապարհը:

Այսքանով ընտանիքի անհաջողությունները չեն ավարտվել: Գլխավոր հյուրերին տեսնելով՝ կոմեդիայի ժանրում հանդես եկող դերասանուհի Էմի Շումերը դիտմամբ սայթաքել և ընկել է զույգի ոտքերի դիմաց: Քանյեն և Քիմը չեն գնահատել հումորը, նրանք սառը ժպտացել են և մտել դահլիճ:

Երեկույթին եկել էին նաև Բրեդլի Քուփերը, Նաոմի Քեմբլը, Քարլի Քլոսսը, Էմմա Ուոթսոնը, Ջուլիանա Մուրը և ուրիշներ: Արարողության ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում Time ամսագրի 2014 թվականի ամենաազդեցիկ մարդն էր՝ Քանյե Ուեսթը:

Արտիստը 20 րոպեանոց շոու է անցկացրել՝ կատարելով հայտնի հիթերը՝ կիսամերկ տղամարդկանցով շրջապատված: Փսիլիսոփայական գիտությունների ապագա թեկնածուն ավարտել է ելույթը մայրիկի մասին հուզիչ երգով: -0-